Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն իր թվիթերյան էջում կիսվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան արած հրապարակմամբ, որում խոսվում է թուրք-ադրբեջանցիների կողմից Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծման մասին: Քաղաքապետը կից կատարել է հետևյալ գրառումը.
«Ես իմ լիակատար աջակցությունն ու սերն եմ հայտնում մեր հայազգի հայրենակիցներին: Ես նրանց կողքին եմ ատելության և ժխտողականության դեմ պայքարում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



