«Մենք կարծում ենք, որ այս ընտրություններում հաղթելու ճանապարհին ենք, բայց պետք է սպասել։ Մենք գիտեինք այս մասին, քանի որ աննախադեպ արտահերթ քվեարկություն և փոստով քվեարկություն կար, դրանք հաշվարկելու համար ժամանակ կպահանջի։ Մենք պետք է համբերատար լինենք, քանի դեռ չի ավարտվել ձայների հաշվարկի դժվարին աշխատանքը»,- ասել է նա։
Բայդենը հավելել է, որ «ամեն ինչ պարզ չի լինի այնքան ժամանակ, մինչև հաշվի չառնվի յուրաքանչյուր ձայն, չհաշվարկվի յուրաքանչյուր քվեաթերթիկ»։
Իր Twitter-ի էջում քաղաքական գործիչը նույնպես վստահություն է հայտնել իր հաղթանակի նկատմամբ՝ գրելով․ «Մենք գոհ ենք ներկա իրավիճակից»։
Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ առայժմ ընտրություններում առաջատարը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենն է. նա ստացել է ընտրիչների 238 ձայն, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել