Հայեր ջան, մահմեդականության մասին խնդրում եմ զգույշ արտահայտվել, իսկ կրոնի և հավատքի նկատմամբ ցուցաբերեք առավելագույն հարգանք ու հանդուրժողականություն:
Մահմեդականները միայն թուրքերն ու ադրբեջանցիները չեն: Նույնիսկ ավելին՝ նրանք մահմեդականության դեֆեկտն են, բովանդակային ու ցուցադրական աղավաղումն ու աղճատումը:
Մի մոռացեք, որ միլիոնավոր քրիստոնյա հայերի տուն են դարձել մեր բարեկամ Իրանը, Սիրիան, Լիբանանը, մեզ ապագա և հուսալի գործընկերներ կարող են դառնալ Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և այլ շատ մահմեդական հավատք դավանող պետություններ:
Կրոնը մի խառնեք քաղաքականությանը, կրոնը սուրբ է, իսկ հավատքը՝ արժանի ամենաբարձր հարգանքի:
Մեր կռիվը ջիհադիստների հետ է, ահաբեկիչների հետ է, որոնք չունեն հայրենիք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10213987560523285
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել