Vemard.com-ը գրում է.
Ըստ հոգեբանների սերը մինչ սեր դառնալը պետք է անցնի 7 հիմնական փուլերով. Սիրահարվածություն (գրավելու փուլ) Հարմարվողականություն (հագեցման փուլ, հետո հագեցվածություն) Վեճեր (գարշանքի փուլ) Համբերություն Ծառայություն Ընկերություն Սեր Իսկ հիմա քննարկենք այս փուլերը ավելի մանրամասն:
1 Փուլ
Որպես օրենք հարաբերությունները սկսվում են սիրահարվածությունից: Երբ տղամարդն ու կինը հիացած են մեկմեկով, սուզված են կրքերի, զգացմունքների և ռոմանտիկայի գիրկը: Կոնֆետածաղկեփնջային ժամանակահատված՝ պայմանավորված հորմոնալ ֆոնով: Եվ տևում է այն որպես օրենք 3 ամսից մինչև 2 տարի:
2 Փուլ
Առաջին փուլին հաջորդում է հարմարվողականության փուլը: Երբ ռոմանտիկ հարաբերությունները հասել են իրենց գագաթնակետին: Հագեցվելու ժամանակահատված, որից հետո հեգացվածություն: Այս հարաբերությունը հիշեցնում է եղանակ մինչ փոթորիկը: Ամեն ինչ լուռ է և հանգիստ, սակայն օդում զգացվում է փոթորիկի շունչը:
3 Փուլ
Վեճեր: Գարշանքի փուլ: Կոնֆլիկտը հասունացել է և արտահայտվում է բացահայտ: Այս երեք փուլերը նկարագրում են առավել շատ հանդիպող հարաբերությունների սցենարը (գայթակղվել | հագեցվել ու հագենալ | գարշանք): Վեճի փուլում մարդիկ բաժանվում են, հույսով, որ մյուս զուգընկերոջ հետ նրանց բախտը ավելի շատ կբերի: Բայց որպես օրենք իրավիճակը կրկնվում է:
4 Փուլ
Համբերություն. այս փուլում մարդիկ հասկանում են, որ պետք է հաղթահարել վեճերը: Վեճերի փուլը անցնում է և հարաբերությունները կարծես թե վերականգնվում են: Սկսվում է նոր կծիկ: Նորից սիրահարվածություն, հարմարվողականություն, վեճեր, համբերություն և… նոր կծիկ: Սա ևս մեկ հարաբերությունների զարգացման հնարավոր սցենար է: Այժմ հարաբերությունները կարող են ավելի երկար լինել: Այժմ զույգերը գիտեն, որ վեճերը դա ընդամենը որոշակի անցողիկ փուլ է, որից հետո սկսվում է հարաբերությունների նոր կծիկ: Այդպիսի զույգերը կամ բաժանվում են, երբ համբերությունը սպառվում է, կամ էլ նրանց մոտ ցանկություն է առաջանում գտնել իսկական, հարմոնիկ հարաբերությունների հարթակ: Այս դեպքում նրանք կարող են բարձրանալ հաջորդ սանդուղքով:
5 Փուլ
Ծառայություն: Սա հարաբերությունների զարգացման էականորեն այլ մոտեցում է: Ըստ էության այս փուլից է սկսվում իրապես դեպի սեր ճանապարհը: Եթե նախկին փուլերի մոտիվները (պատճառները) միմիայն եսակենտրոն էին, ապա այստեղ առաջանում է միտք ծառայել զուգընկերոջը՝ գործել նրա հաճույքի համար:
6 Փուլ
Հարաբերությունների զարգացման հաջորդ փուլը՝ դա ընկերությունն է: Այն հիմնվում է նախորդ՝ ծառայության վրա. երբ զույգերի մոտ ստեղծվում է «վստահության բանկ» և շնորհակալության զգացմունք: 7 Փուլ ՍԵՐ: Այս երկար և բարդ ճանապարհի վերջում զույգերը ստանում են արժանի մրցանակը՝ իրական սեր, որը արդեն չի վերջանում և թուլանում ժամանակի ընթացքում՝ այլ միայն ամրանում է: Ենթադրվում է, որ այդ 7 փուլերի անցման ժամանակահատվածը կարող է տևել մոտ 12 և ավել տարի…