Armtimes.com-ը գրում է․
Արցախում վերջին օրերին գտնվող BBC- ի ռուսական ծառայության թիմն այցելել է Լաչին քաղաք, որտեղով անցնում է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող ճանապարհը:
BBC-ի հոդվածում նշվում է, որ մարտեր են ընթանում ոչ միայն Շուշի բերդաքաղաքի մոտ, այլեւ Լաչինում:
«Լաչինը 1990-ականների սկզբի պատերազմի ժամանակ հայկական ուժերի կողմից գրավված ադրբեջանական 7 շրջաններից մեկի վարչական կենտրոնն է: Նրա կողքին կատաղի մարտերը շարունակվում են արդեն երկրորդ շաբաթը շարունակ: Քաղաքը, որը հայերն անվանում են Բերձոր, գտնվում է Հայաստանի սահմանից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա:
Ճանապարհին կեսին, դեպի Գորիս տանող հատվածի բլրի վրա կա ռազմական ճամբար, որի վրանի վրա ծածանվում է Ռուսաստանի դրոշը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://armtimes.com/hy/article/200075
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել