Աշխարհի ամենաթանկ գովազդը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, համարվում է Chanel No5 օծանելիքի 4 րոպեանոց գովազդային տեսահոլովակը:

Գովազդում նկարահանվել է հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը։ Տեսահոլովակը նկարահանվել է Սիդնեյում՝ ընդամենը 5 օրվա ընթացքում։ Տեսահոլովակի 1 րոպեն գնահատվում է 11 միլիոն դոլար, իսկ այն բաղկացած է այդպիսի 4 րոպեներից։ Այսինքն` գովազդային տեսահոլովակի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 44 միլիոն դոլար։

Տեսահոլովակում նկարահանվելու համար Նիկոլը ստանում է գովազդի պատմության մեջ երբևէ ստացված ամենաթանկ հոնորարը։ Նկարահանման ամեն 1 րոպեի համար նա ստանում է մոտ 1 միլիոն դոլար, այսինքն` ընդհանուր 4 միլիոն դոլար։

Այսպիսով, Նիկոլ Քիդմանը դառնում է Chanel No5 բրենդի ամենահաջողված դեմքը, իսկ Chanel No5-ը՝ ամենավաճառվող օծանելիքներից մեկն աշխարհում, որը դարձել է օծանելիքի դասական նմուշ։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել