Նիդերլանդները ճանապարհորդողներին նախզգուշացրել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ահաբեկչության վտանգի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիդերլանդների ճամփորդական նախազգուշացման մեջ, մասնավորապես, նշվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ռմբակոծությունների, մարտերի մասին:
Շեշտվում է, որ  Բաքվում հնարավոր ահաբեկչության վտանգ կա:  «Լավ մտածեք, թե արդյոք այս պահին Ադրբեջանում ձեր մնալն իսկապես անհրաժե՞շտ է»,- ասված է հայտարարությունում:
Նաև հորդորում են Ադրբեջանում մնալուց հետո Նիդերլանդներ վերադառնալուն պես 10 օր տնային կարանտին անցնել:
Նախազգուշացմամբ Նիդերլանդները հորդորում է նաև չայցելել Ադրբեջանի Բարդա, Թարթառ, Եվլախ, Մինգեչաուր, Գերանբոյ, Գյանջա, Գոյգոլ, Աղստաֆա և մի շարք այլ շրջաններ, բնակավայրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել