Էս գյոզալ օրենքը որ ընդունել են ԱԺ-ում, իր մեջ հակասություն ունի: 

Ասում են` պայքարենք գենդերային խտրականության դեմ, թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի:

Հետո ասում են, որ կնանիք ու տղամարդիկ հավասարաչափ պետք է ներկայացված լինեն կառավարման մեջ: 


  • գենդերային ներկայացվածություն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ որեւէ կազմակերպության կազմում կանանց եւ տղամարդկանց ներկայացվածության համամասնություն.

Հիմա մտածում եմ, բա որ ներկայացված կնանոնց մի մասը ձեռքբերովի իգական սեռի լինի, այսինքն՝ տրանսվեստիտ, ո՞նց ենք անելու: 

Բա էս մութ կետի պահով ի՞նչ են ասում Քամբեքն ու Էշթոնը: Իրենց մոտ էդ ո՞նց ա ընդունվում՝ տրանսվեստիտն այլևս կնի՞կ ա, թե՞ տղամարդիկ, դրանց ներդնելու են պետական ու տեղական ինքնակառավարման մեջ, վիճակագրությամբ ցույց տան, որ կնանիք իրենց հետ հավասար քանակ են կազմում, բայց իրականում խտրականություն տեղի ունենա: 

Եվայի ցե՛ղ, քեզ էլի քցում են, զգացի՞ր: 

Հա, իսկ որո՞նք են  «գենդերային զգայուն ինդիկատորները»... Կողմ քվեարկած հարյուրքանի պատգամավորները, վստահ եմ, լավ հասկացել են: Մի հատ թող բացատրեն էլի... Էդ մարշրուտկի գծի գրաֆիկի ու նալոգի պես բան պտի լինի, եթե էդքան միահամուռ ընդունած ինդիկատորներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել