1in.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի ամենակարճ ժամկետներում: «Ազատություն» ռադիոկայանը հղում անելով«Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցում է, որ այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:

«Հակամարտությունը երկար ժամանակ է շարունակվում է: Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք հակամարտության կարգավորմանը, և այդ կապակցությամբ մենք ունենք նախագիծ: Բայց, իհարկե, նախագիծը կհրապարակվի, երբ պետք լինի», - ասել է իրանցի դիվանագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել