1in.am-ը գրում է.
Սաուդացի ակտիվիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման ու մտրակի 600 հարվածի իսլամը վիրավորելու և ազատական արժեքներ քարոզելու համար՝ հաղորդում է Reuters-ը:
Դատավճիռը կայացվել է Ռաիֆ Բադավիի նկատմամբ, ով «Ազատություն սաուդացի ազատականներին» կայքի հիմնադիրն է ու խմբագիրը:
Կայքում քննարկվել են կրոնի դերը սաուդյան հասարակության կյանքում ու հասարակական կյանքին առնչվող այլ խնդիրներ: Դրանում քննադատություն էր հնչում նաև թագավորության հոգևոր առաջնորդների հասցեին:
Դատարանը վճռել է նաև փակել Ռաիֆ Բադավիի կայքը: Տեղի ԶԼՄ-ները, հղում կատարելով դատապարտվածի կնոջը, հայտնում են, որ նա չի ընդունել իր մեղքը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_203086.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել