Tert.am-ը գրում է.

Հունաստանի «Հայ դատի» հանձնախմբի անդամ Հովիկ Ղասաբյանը հայտնել է, որ Հունաստանում բնկավող հայերը պատրաստակամություն են հայտնել մեկնելու Արցախ և կռվելու ռազմաճակատում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կամ որևէ այլ աշխատանք անել:

Ինչպես հայտնում է Greek City Times-ը, Ղասաբյանը հունական պարբերականների հետ զրույցում հայտնել է, որ հայերին աջակցություն տրամադրելու ցանկություն են հայտնում նաև հույները: Նրանք առաջարկում են օգնել դեղամիջոցներով կամ գումարով: Ոմանք էլ նույնիսկ պատրաստ են մեկնել հայերի հետ և կռվել նրանց կողքին:

Արցախ մեկնելու պատրաստ մարդկանց թիվը հասել է 70-ի: Նրանց անունները, որոնց թվում նաև կանայք կան, ուղարկվել են Հունաստանում ՀՀ դեսպանատուն, որտեղ էլ կորոշեն, թե ինչ առաքելությամբ հանդես կգան կամավորները:

«Հուսով եմ, որ հայոց բանակն իր առաքելությունը կկատարի և պատերազմը կավարտվի հենց հիմա: Բոլոր նրանք, ովքեր ցուցակագրվել են, հստակ ցանկություն են հայտնել մեկնելու հայրենիք: Խոսքը միայն ռազմաճակատի մարտերի մասին չէ: Կան օժանդակ աշխատանքներ, որոնք նույնպես պետք է արվեն»,- ասել է Ղասաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել