Tert.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ԱՄՆ-ի հայտարարությունը, հայտարարել է, որ այդ հակամարտությունը չպետք է մրցակցության վայր լինի, գրում է ria.ru-ն։

«Սուր փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող ինչ-որ մրցակցության վայր լինել»,- պատասխանել Է Պեսկովը այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում հրադադարի մասին ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությանը։

«Բնականաբար, Ռուսաստանը, որպես խմբի (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը»,- ասել է Պեսկովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել