Հրադադարը մարդասիրական է։ Այն զինադադարի վերածելու և բանակցային գործընթացը վերսկսելու համար ադրբեջանական զինուժը պետք է վերադառնա սեպտեմբերի 27-ի դրությամբ շփման գծում գոյություն ունեցած բնագծերին և 1994 թ․ մայիսին ստորագրված զինադադարի պայմաններին։ Այս պայմանները չընդունելը հավասարազոր է բանակցային գործընթացի լիակատար մերժմանը։

Հարց․ արդյո՞ք Հեյդար Ալիևը և Էրդողանը պատրաստ են դրան։

Նման քայլի գնալը, ահռելի զոհեր տալու հանգամանքը հաշվի առնելով, նշանակում է ամոթալի պարտություն։ Հետևաբար Բաքուն և Անկարան մեծ ջանքեր են թափելու, որպեսզի կնքվի նոր զինադադար՝ նոր պայմաններով։ Արդյո՞ք Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան այս հարցում տեղի կտան թուրք-ադրբեջանական քմահաճույքներին, և ի՞նչ հետևանքներ կբերի Բաքվի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու որոշումը։ Սա է հարցերի հարցը․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել