Ֆորմուլա 1-ի հայտնի նիդերլանդացի մրցարշավորդ Մաքս Վերստապենը երեկ Պորտուգալիայի մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Իր հաղթանակը տոնելու համար նա 100 դոլար է նվիրաբերել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» և գրառում թողել կայքում.

«Ես չէի վայելի իմ այսօրվա հաղթանակն առանց հայ զինծառայողների ապահովագրության ֆոնդին նվիրաբերություն կատարելու։ Այդ զինվորներն ամեն օր զոհաբերում են իրենց կյանքը հայրենիքի համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել