Ֆորմուլա 1-ի հայտնի մրցարշավորդ Մաքս Վերստապենը նվիրաբերություն է կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին


10:56 , 26 հոկտեմբեր, 2020

Ֆորմուլա 1-ի հայտնի նիդերլանդացի մրցարշավորդ Մաքս Վերստապենը երեկ Պորտուգալիայի մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Իր հաղթանակը տոնելու համար նա 100 դոլար է նվիրաբերել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» և գրառում թողել կայքում.

«Ես չէի վայելի իմ այսօրվա հաղթանակն առանց հայ զինծառայողների ապահովագրության ֆոնդին նվիրաբերություն կատարելու։ Այդ զինվորներն ամեն օր զոհաբերում են իրենց կյանքը հայրենիքի համար»։