Պատերազմի դիվանագիտական ճակատում առավել քան արդիական է.

Երեք հարթություններում Ռուսաստանի հետ խորքային, հետևողական և դինամիկ աշխատանքը` լիարժեք փոխվստահության հիմքի վրա և հնարավոր լավագույն արդյունքին միտված բանակցողների արդյունավետ ընտրությամբ.

ա/ խորհրդակցություններ - Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, այլ երկրների և միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքների, դրանց ընթացքի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ,

բ/ բանակցություններ - ՀՀ-ՌԴ ռազմավարական և դաշնակցային փոխհարաբերությունների երկկողմ օրակարգի և զարգացման հնարավորությունների վերաբերյալ` առկա իրողությունների և դրանց վերափոխումների համատեքստում,

գ/ բանակցություններ - հրադադարի, ըստ անհրաժեշտության` հրադադարի պարտադրման, հրադադարի վերահսկման մեխանիզմների, կարգավորման գործընթացի նախապատրաստման և բուն գործընթացի վերաբերյալ,

առանց ժամանակ կորցնելու, Հայաստան - Ֆրանսիայի հայ համայնք - Արցախի ներկայացուցիչներ ձևաչափով սերտ և խորքային աշխատանք Ֆրանսիայի հետ, օրակագում` Արցախի անկախության ճանաչում, կարգավորման գործընթաց և հայ- ֆրանսիական հարաբերություններ (այդ թվում` առկա իրողությունների և դրանց վերափոխման համատեքստում),

առանց ժամանակ կորցնելու, Հայաստան - ԱՄՆ-ի հայ համայնք - Արցախի ներկայացուցիչներ ձևաչափով սերտ և խորքային աշխատանք ԱՄՆ-ի հետ, օրակագում` հայ համայնքի դերն ու նշանակությունը ԱՄՆ քաղաքական գործընթացներում, Արցախի անկախության ճանաչում, կարգավորման գործընթաց և հայ- ամերիկյան հարաբերություններ,

լավագույնս համակարգված, կենտրոնացված և արագ իրականացվող աշխատանք (ներառելով` խորհրդարանական ձևաչափերն ու Սփյուռքի ներուժը) ՀՀ բարեկամ երկրներից 5-7-ի հետ, օրակարգում` Արցախի անկախության ճանաչումը և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները,

ընթացիկ և հետևողական աշխատանք միջազգային գործընկերների հետ (առաջնահերթությունների շարքում` Իրան, Վրաստան)` դեռևս կոնստրուկտիվ ռեսուրսի լիարժեք կիրառմամբ:

Մենք հապաղելու ժամանակ չունենք:

ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել