Ես ուզում եմ մենք օբյեկտիվ գնահատենք այն ամենը ինչ ունենք. Եվ այսպես, 94-ին անժամկետ զինադադարի ստորագրման հաջորդ օրվանից Ադրբեջանի իշխանությունները պատրաստվել են էսօրվան, պատրաստվել են էսօրվա պատերազմին. Կարանք ասենք, որ էսօրվա պատերազմի մեկնարկը տրվել ա 94-ի զինադադարի ստորագրման հաջորդ օրը. Մարդիկ ավելի քան 25 տարի նախապատրաստվել են էս օրվա համար, սպասել են էսօրվա պատերազմին. Ալիևը տասնյակ միլիարդներ ա ծախսել գերժամանակակից ու հարձակողական սպառազինություն, տեխնիկա ձեռք բերելու համար, զինվել են մինչև վերջ, մինչև ատամները. Էս տասնամյակների ընթացքում Ադրբեջանի զինվորականությունը վերապատրաստում ա անցել թուրքական զինված ուժերում, թուրք զինվորականության հրամանատարության ցուցումներով, խորհրդատվությամբ, դասընթացներով, էն Թուրքիայի, որ ՆԱՏՕ անդամ ա, ՆԱՏՕ-ի գծով յուրացրել ա ու կուտակել ժամանակակից` 5 սերնդի պատերազմների վարման ահռելի փորձ, տիրապետում ա ՆԱՏՕ-ի գծով լուրջ ռազմական արսենալի. Դրան գումարենք, Թուրքիայի կուտակած զգալի փորձը Սիրիայում, Լիբիայում միջնորդավորված պրոքսի պատերազմներում, էն Թուրքիայի, որը էսօրվա դրությամբ հավակնում ա դառնալ մոնոպոլ տարածաշրջանային գերտերություն, էն Թուրքիայի, որ էսօր եղանակ ա ստեղծում միջազգային հարաբերություններում. Ադրբեջանը տասնամյակներով զինվել ա զենքի համաշխարհային շուկայում ամենաառաջատար խաղացողների` Իսրայելի, Թուրքիայի, ՆԱՏՕ-ական պետությունների ռազմաարդյունաբերական վերջին սերնդի սպառազինություններով ու ռազմական տեխնիկայով, զինվել ա տարբեր կալիբրի ու ռազմաքաղաքական հնարավորությունների երկրների` Բելառուսից, Ուկրաինայից սկսած, եվրոպական երկրներով վերջացրած խաղացողների սպառազինությամբ. Էսօրվա պատերազմում ավելացրեք Սիրիայում ավելի քան տասնամյակ պատերազմի թոհուբոհով անցած գրոհայինների ու ահաբեկիչների ներգրավվածության գործոնը, որոնք մեծ փորձ են ձեռք բերել ժամանակակից պրոքսի հիբրիդային պատերազմների վարման գործում. Դրանց մի մասը մասնակցել ա Լիբիայում ընթացող պրոքսի պատերազմական գործողություններում.
Հիմա հասնենք քարտեզին, էս նշածս ու լիքը այլ գործոններով հանդերձ, Ալիևը չի կարողացել բլից կրիգով հաշված օրերի ընթացքում լուծել պատերազմի ելքն ու նպատակը` գրավել Արցախը. Ռազմական փորձագետ չեմ, բայց փորձագիտական գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքները, փորձը թույլ ա տալիս վստահաբար ասել, որ Ալիևի ծրագիրը եղել ա թե անվտանգության գոտու, և թե Արցախի տարածքների գրավումը. Արդեն մի ամիս ա Ալիևը ամեն ինչ անում ա, գործադրում ա ողջ զինանոցը, ունի Թուրքիայի նման տերության բացահայտ աջակցությունը` ամեն առումով, բայց կարողացել ա ունենալ քարտեզով նշված առաջխաղավումը ու ընդամենը. Ու էդքանով դեռ անորոշ ա էդ տարածքները ում վերահսկողության տակ կլինեն տաս օր հետո. Ու ամենակարևորը` դա եղել ա Ադրբեջանի լայնածավալ առաջին` ամենաուժեղ ամենախիտ հարձակման ալիքի արդյունքում. Հարձակման հետագա մնացած փուլերը հասկանալի ա որ չեն կարող ունենալ առաջին հարձակման հնարավորությունները, ռեսուրսները, ուժգնությունը, տեմպը, քանի գնա դրանք սպառվելու են.
Սա ա իրականությունը.
Շատ բան կարելի ա ավելացնել. Սահմանափակվեմ առայժմ այսքանով.