Hraparak.am-ը գրում է.

«Բարի, կամեցող, ընկերասեր, հայրենասեր, պայքարող ու խիզախ». այսպես են հիշում ընկերները Հրայր Եգանյանին. «Մեր ու ձեր միջի ամենալավ գծերի ամփոփումն էր ինքը»: 30-ամյա Հրայրը զոհվեց արցախաադրբեջանական թեժ մարտերում՝ հոկտեմբերի 18-ին: 

Բարձրագույն կրթություն ստացած երիտասարդն ընդամենը երկու ամիս է, ինչ ամուսնացել էր, բայց երիտասարդ կնոջ հետ ամուսնական կյանքը վայելելու փոխարեն նախընտրեց հայրենիքի պաշտպանությունը:

Պատերազմը սկսվելու հաջորդ օրը Հրայրին այլեւս դժվար է եղել տանը պահել, նա շտապել է զինկոմիսարիատ, կամավորագրվել,  չի սպասել  անգամ մինչեւ իր հերթը կհասնի, մեկ օր հետո ստիպել է իրեն ուղարկել  հայրենիքի պաշտպանության գործին.«Կյանքը սիրող, ժպիտը միշտ դեմքին, իր շրջապատը բարությամբ լցնող Հրայրը, սակայն, կյանքից առավել սիրում էր Արցախը: Երազում էր մշտական բնակություն հաստատել այնտեղ»,- պատմում են ընկերները:

«Այնքան էր սիրում, որ միայնակ մորն ու երիտասարդ տիկնոջը տանը թողնելով նետվեց վտանգի մեջ հայտնված Արցախի գիրկը ու ընկավ, իսկապես հերոսի մահով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել