Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի աջակցությամբ սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի ԶՈւ կողմից հարձակման եւ տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայից բխող սպառնալիքի համատեքստում Կատալոնիայի խորհրդարանը մերժում է տարածաշրջանում բռնության կիրառումը։ Միաժամանակ խորհրդարանը դատապարտում է խաղաղ բնակչության վրա հարձակումներն ու ռմբակոծությունները, որոնց ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն օգտագործում են միջազգային կոնվենցիայով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ։
Կատալոնիայի խորհրդարանը կոչ է անում վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցություններին եւ իր աջակցությունը հայտնում խնդրի խաղաղ լուծմանը՝ Արցախի քաղաքացիների կամարտահայտության հիման վրա։