ՌԴ նախագահի Արցախյան հակամարտության վերաբերյալ երեկ հայտնած մտքերը Հայաստանում կրքեր են բորբոքել: Պետք է խոստովանել, որ մենք ունենք լուրջ խնդիր երևույթներն ու իրողությունները սթափ գնահատելու և անհարկի էմոցիաներից զերծ մնալու առումով:
Մինչ տեսակետ հայտնելը պետք է ընդունել, որ Ռուսաստանը գործում է ԲԱՑԱՌԱՊԵՍ իր շահերից ելնելով, և հայկական դիվանային ստրատեգները չեն կարող Ռուսաստանին բացատրել իր շահը, իրենք իրենց շահը շատ լավ գիտեն:
Հետևաբար Ռուսաստանի բոլոր գործողությունները պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ:
Մեկ կարևոր արձանագրում. Թուրքիան ու Ադրբեջանը ջանք ու եռանդ չեն խնայում Ռուսաստանին այս կոնֆլիկտի մեջ ներքաշելու համար: Իսկ պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Թուրքիային ու Ադրբեջանին օդ ու ջրի պես պետք է Ռուսաստանին դարձնել հակամարտության կողմ, ապա Հայասատանը պետք է ամեն ինչ անի դա թույլ չտալու համար: Բացատրություններն ու հիմնավորումները բազմաթիվ են, հիմա դրա ժամանակը չէ, դրա մասին հետո կխոսենք:
Հիմա պետք է դադարեցնել պատերազմը, շատ արագ...
Հ.Գ. Ուզում եմ, որ բոլորիս համար պարզ լինի. Ռուսաստանը մեր ամենալավ բարեկամը չէ, բայց ավելի լավը մենք պարզապես չունենք: Հարավային Կովկասում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է կամ Իրանը, իսկ ավելի ճիշտ՝ Թուրքիայի և Իրանի միջև պատերազմը Հարավային Կովկասի համար:
Հիմա Ռուսաստանի դեմ ցանկացած խոսք կամ գործողություն կարող է որակվել ու գնահատվել որպես թուրք-ադրբեջանական շահերի սպասարկում...