Հլա մի էս մուֆլոնի դեմքի արտահայտությունով սուբյեկտին նայեք էլի: Ինքը երևի Հայաստանի ամենաուժեղ տղեն ա, որովհետև ի՜նչ անի-չանի, մեկ ա իրան պաշտոնից չեն հանում: Դատեք ինքներդ.
- Նախագահական ընտրություններից հետո հայտարարեց, որ ժողովուրդն անխելք ա, դրա համար չի քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին՝ ոչ մի բան չարեցին:
- Սրանից մի քանի օր առաջ հրապարակեցին էս խելոքի կանտոռի հրապարակած հաշվետվությունը, համաձայն որի Վանաձորի քաղաքապետարանը գումարներ էր հատկացրել հունիսի 31-ին (!) ու 32-ին (!!!) ինչ-որ աշխատանքների իրականացման համար՝ էլի ոչինչ:
- Էսօր էլ կարդում եմ, որ Լոռվա այս դյուցազունը քաղաքապետարանի տարածքը վարաձակալությամբ տրամադրում ա մասնավոր ընկերությունների: Մասնավորապես քաղաքապետարանի շենքի 4-րդ հարկում` ճարտարապետության բաժնին կից, բավականին մեծ` 50.7 քմ մակերեսով տարածքն օգտագործվում է ճարտարապետաշինարարական նախագծման աշխատանքներով զբաղվող մասնավոր ընկերության` «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից:
Ինքը՝ Վանաձորի մշտնջենական քաղաքապետ Սամվել Դարբինյանը, հայտարարել է, որ այդ ընկերությունն այդտեղ գործել է դեռ քաղաքապետարանի հիմնումից ի վեր, այսինքն` 22 տարի, որից 13 տարին քաղաքապետ է հենց Դարբինյանը: Ուշագրավը նա է, որ վարձակալության մասին պայմանագիր առկա է միայն 2005-2008 թվականների համար, ուստի ստացվում է, որ բացի նրանից, որ մեր պարոն խելոքը քաղաքապետարանի շենքի տարածքում իր հայեցողությամբ դախլներ ա թողում որ դնեն, դեռ մի բան էլ, հայտնի չէ (իրականում՝ հայտնի է), թե ուր են կորում այդ տարածքների վաձակալության համար վճարվող գումարները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=318060551664207&set=a.183395981797332.47236.100003807947267&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել