Ինչպես է եղել Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը ողջ գիշերSlaq.am-ը գրում է.

«Գիշերը Մարկ Սաղաթելյանի վիճակը չի փոխվել։ Նա շարունակում է գտնվել խիստ ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ։ Նա ապրում է կենսապահովման արհեստական սարքավորման միջոցով»,–այս մասին այսօր առավոտյան Slaq.am-ին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանուշ Մարտիրոսյանը։ Նա տեղեկացրեց, որ նման հիվանդությունների ժամանակ հստակ ասել, թե երբ դուրս կգա կոմայից՝ բացառվում է. «Այն կարող է տևել մեկ ժամ կամ մեկ ամիս»,–ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ բժիշկները հնարավորինն ու անհնարինն անում են՝ Մարկի առողջությունը վերականգնելու համար։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 12։50–ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հումորիստ, շոումեն Մարկ Սաղաթելյանը, ում մոտ ախտարաոշվել է սուր լեյկոզ, որի հետևանքով առաջացել է գլխուղեղի արյունազեղում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել