Panorama.am-ը գրում է․

«Ես շուրջ 24 օր որևէ ներքաղաքական մեկնաբանություն չեմ արել և հիմա էլ չեմ կարող մեկնաբանել: Դրա պատասխանը պետք է տա վարչապետը կամ դրա մասին խոսենք պատերազմի ավարտից հետո»,- ԱԺ-ում հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցի, թե ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ պատերազմի սկսման պատճառն եղել է այն, որ վարչապետը չի շարունակել կիսատ թողած բանակցություններն, այլ սկսել է իր կետից:

Մարուքյանը հայտարարեց, որ տեղեկություններ ունի վարչապետի և ՀՀ նախկին նախագահների հանդիպման մասին և լրագրողներին առաջարկեց  ճշտել այն: Նրա խոսքով, հնարավոր է որ երեքից մեկի հետ չի եղել հանդիպում, բայց մյուսների հետ եղել է:

Պատգամավորը գտնում է, որ միասնականության մասին քաղաքական ուժերի կոչերը մնացել են թղթի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել