Հանրահայտ լրագրող Լինդսի Սնելը, ով Արցախում հետևում է ընթացող իրադարձություններին, իր թվիթերյան էջում հրապարակել է միջազգային ճանաչում ունեցող The Investigative Journal պարբերականի ռեպորտաժն արցախյան հակամարտության մասին և կից գրառում է կատարել.

«Անցկացնելով նախորդ ողջ ուրբաթը Ստեփանակետի քաղաքացիական տարածքներում, որը գիշերն ու առավոտյան ուժգին ռմբակոծվել է, ես վստահաբար մի բան կարող եմ ասել՝ որպես ականատես. Ադրբեջանը դիտավորությամբ թիրախավորում է Արցախի քաղաքացիական տարածքները։ Արցախից ամբողջական ռեպորտաժը ներկայացնում եմ տեսանյութում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել