«Որպես ականատես մի բան կարող եմ վստահաբար ասել. Ադրբեջանը դիտավորությամբ թիրախավորում է Արցախի քաղաքացիական տարածքները». լրագրող Լինդսի Սնել


11:51 , 21 հոկտեմբեր, 2020

Հանրահայտ լրագրող Լինդսի Սնելը, ով Արցախում հետևում է ընթացող իրադարձություններին, իր թվիթերյան էջում հրապարակել է միջազգային ճանաչում ունեցող The Investigative Journal պարբերականի ռեպորտաժն արցախյան հակամարտության մասին և կից գրառում է կատարել.

«Անցկացնելով նախորդ ողջ ուրբաթը Ստեփանակետի քաղաքացիական տարածքներում, որը գիշերն ու առավոտյան ուժգին ռմբակոծվել է, ես վստահաբար մի բան կարող եմ ասել՝ որպես ականատես. Ադրբեջանը դիտավորությամբ թիրախավորում է Արցախի քաղաքացիական տարածքները։ Արցախից ամբողջական ռեպորտաժը ներկայացնում եմ տեսանյութում»։