«Առավոտ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզում ուղևորափոխադրումներ կատարող վարորդներից մեկը մեզ հայտնեց, որ հուլիսի 29-ին Իջևան–Նոյեմբերյան 65 կմ երկարությամբ ճանապարհին ինքը հանդիպել է հանդիպակաց երթևեկող, ռուսական համարանիշներով մոտ 35 ավտոմեքենայի։ Վարորդի խոսքերով՝ այդ ճանապարհին իրեն հանդիպած հայկական հաճարանիշներով ավտոմեքենաները թվով ավելի քիչ էին։ Ամռան սեզոնին Ռուսաստանից մեր հայրենակիցները, հիմնականում Բագրատաշենի անցակետով, ժամանում են Հայաստան՝ մի մասը ավելի էժան գներով ատամնաբուժական խնդիրները լուծելու, մյուսները՝ իրենց ծննդավայրը, բարեկամներին տեսնելու համար։ Ռուսաստանաբնակ հայերը հաշվարկել են, որ ընտանիքով ավտոմեքենայով Հայաստան գալու դեպքում տրանսպորտային ծախսը, օդանավից օգտվելու համեմատ, 4-5 անգամ էժան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել