Տղերք, ես լավ եմ: Մի երեք ամսից լրիվ լավ կլինեմ:
Խնդրում եմ, խուճապ տարածողներին մի երկու լեն չափալախ տվեք, թող սսկվեն: Ֆրոնտից հետ եկածներին էլ շատ մի լսեք, մեծ-մեծ փրթողների մի մասը վախկոտ դասալիք է, հազար պատճառ կբերեն իրենց ոչնչությունը արդարացնելու համար։
Նվնվոցները թողեք, ուժեղներին էլ մի խանգարեք:
Հ.Գ. Իմ տպավորությամբ՝ խուճապ են տարածում նաև փրկության աղոթքների մասին գրառումները, իբր էնքան վատ ենք, որ միայն Աստված կփրկի, իսկ ուժը, քաջությունը, զենքը, ռազմավարությունն այլևս անելիք չունեն:
Մտքում աղոթեք, հեչ պարտադիր չէ ՖԲ-ում դրա մասին գրելը:
Հաղթելու ենք, այլ տարբերակ չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել