Factor.am-ը գրում է․
ՀՀ կառավարությունը կուսակցությունների առաջարկությունն ընդունել է ի գիտություն և ըստ անհրաժեշտության, հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական ուժերի պահանջին՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայաստանյան 14 կուսակցություններ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դիմելով ՀՀ կառավարությանը պահանջել էին հետեւյալը.
«1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:
2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց»: