WarGonzo նախագիծն իր ինստագրամյան էջում հրապարակել է երիտասարդ հայ զինվորի լուսանկար և կից գրառում կատարել.

«Արցախի արևելյան ճակատում կրակային մարտեր տեղի են ունենում ամեն գիշեր։ Ինչպես wargonzo նախագծին պատմում են առաջնագծի զինվորները, Ադրբեջանի զինված ուժերը գրեթե յուրաքանչյուր օր փորձեր են կատարում սահմանագիծը խախտելու, փոքր խմբեր են ուղարկում՝ հետախուզական գործողություններ իրականացնելու։ Գնդացրորդ Միշան նրանցից մեկն է, որոնք ընկերների հետ միասին բազմաթիվ անգամներ կանգնեցրել են հակառակորդի հարձակումները։ Երիտասարդ տղա, զորակոչիկ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել