Armsport.am-ը գրում է․
Իտալիայի Ա սերիայի 4-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալել էր «Բենեվենտոյին»։
5-րդ րոպեին հաշիվը բացեց «Բենեվենտոն»։ Հյուրերին առաջ մղեց Ջանլուկա Կապրարին։ 31-րդ րոպեին Պեդրոն հավասարեցրեց հաշիվը։ 35-րդ րոպեին «Ռոմային» առաջ մղեց Էդին Ջեկոն, ում գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։ Խաղակեսի վերջում Մխիթարյանը նաև գոլ խփեց, սակայն VAR համակարգը չեղարկեց այն։
55-րդ րոպեին Ջանլուկա Լապադուլան հավասարեցրեց հաշիվը։ 67-րդ րոպեին Ջորդան Վերետուն առաջ մղեց «Ռոմային»՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 78-րդ րոպեին Էդին Ջեկոն դուբլ գրանցեց։ Գոլային փոխանցման հեղինակը նորից Մխիթարյանն էր։ 89-րդ րոպեին Բրունո Պերեսը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 5-2։
Այս արդյունքից հետո «Ռոման» միավորների քանակը հասցնում է 7-ի ու 7-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Բենեվենտոն» 6 միավոր ունի ու 10-րդն է մրցաշարային աղյուսակում։