Հիմա մի շատ կարեւոր թեմայի մասին։ Պատերազի առաջին օրերին արդեն խոսել ենք սրա մասին, բայց հիմա սա ավելի է լրջանում։ Թշնամին մի շարք հարթակներում, ուր կարելի է ինտերնետով գործ պատվիրել / գտնել, օրինակ, UpWork Հայաստանի քաղաքացիներին պատվերներ է ուղարկում այլ անձանց անունից։ Առաջարկները շատ տարբեր են․ տեսագրել այսինչ փողոցը, գնալ Օպերա, տեսանյութ նկարել ու տակը հայերենով ինչ-որ տեքստ կարդալ, այսինչ տեքստը հայերեն ձայնագրել եւ նման այլ բաներ։ Փաստացի, սենց մի քանի խնդիր են լուծում։ Հավաքագրում են իրենց պետք եղած տեղեկատվությունը՝ քողարկելով անվնաս պատվերների տակ։ Ստանում են հայաստանցու ձայով տեսանյութեր կամ ձայնային հաղորդագրություններ, որոնք կարող են օգտագործվել կեղծիքներում եւ այլն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10158718277918781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել