Մեծն Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:
- Ամերիկա` Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
- Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...
- Ինքնաթիռով պիտի տանիմ...
- Ինչի՞ համար...
- Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել