Սովորենք ու ժպտանք միասին` հետաքրքիր դեպքեր մեր մեծերի կյանքից


20:50 , 30 հուլիս, 2013

Մեծն Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:

- Ամերիկա` Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

- Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...

- Ինքնաթիռով պիտի տանիմ...

- Ինչի՞ համար...

- Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը: