Հասկանալի և անհերքելի է, որ Ադրբեջանը բավականաչափ մեծ կարևորություն ունի Հայաստանի դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի համար։
Բայց՝
1. Անհերքելի է, որ պատերազմի ամեն նոր օրն ավելի է թուլացնում և՛ Մոսկվայի, և՛ Թեհրանի ազդեցությունն այդ երկրում՝ ի հակակշիռ Անկարայի։
2. Անհերքելի է, որ այլևս Ռուսաստանի և Իրանի կողմից Ադրբեջանում սեփական ազդեցությունը մեծացնելու միակ առարկայական հնարավորությունն ալիևյան վարչակարգի փոփոխությունն է, որն արդեն իսկ և անթաքույց կերպով ենթարկեցվել է Թուրքիային։
3. Ադրբեջանում իշխանափոխության ամենաիրական եղանակը կամ այդ արհեստածին գոյակցությունից որևէ խոշոր պատառ ձեռք գցելու ամենաառարկայական հնարավորությունը ադրբեջանաթուրքական տանդեմի պարտությունն է պատերազմում։
Հ․Գ․ Այս պարզ տրամաբանական հաշվարկը պետք է հնարավորինս շատ շրջանառել Իրանում և Ռուսաստանում կայացվող որոշումների վրա ազդեցիկ շրջանակներում։ Հյուսիսում տարբեր խմբերի մասով արվում է, ծաղիկներն էլ արդեն նշմարվում են։