Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածաշրջան և սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկրի ղեկավարը նման հայտարարություն է արել աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զլենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Թուրքիան Ուկրաինային դիտում է որպես առանցքային երկիր` տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: Հետևաբար, մենք միշտ աջակցել և շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», - ասել է Էրդողանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել