Հայ շախմատիստները լավ են հանդես գալիս Եվրոպայի տարբեր մրցաշարերումAravot.am-ը գրում է.

Իսպանիայի Սիտգես քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը (լուսանկարում) յոթ տուրերում կորցրել է ընդամենը մեկ միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր եւս երկու գրոսմայստերներ` Կարեն Մովսիսյանը եւ Հովիկ Հայրապետյանը իրենց հայրենակցին զիջում են, համապատասխանաբար, կես եւ մեկ միավորով: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օփենում ութ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով եւս ութ մասնակցի հետ ընթանում է առաջին տեղում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել