17:24 , 30 հուլիս, 2013
Aravot.am-ը գրում է.
Իսպանիայի Սիտգես քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը (լուսանկարում) յոթ տուրերում կորցրել է ընդամենը մեկ միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր եւս երկու գրոսմայստերներ` Կարեն Մովսիսյանը եւ Հովիկ Հայրապետյանը իրենց հայրենակցին զիջում են, համապատասխանաբար, կես եւ մեկ միավորով: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օփենում ութ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով եւս ութ մասնակցի հետ ընթանում է առաջին տեղում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ