Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկն արդեն խախտվել է։

Հայաստանը Ղարաբաղի հարցում մշտապես պատրաստ է եղել փոխզիջումների, բայց կան կարմիր գծեր, որոնք Հայաստանը երբեք չի անցնի։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զուգահեռ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` Երևանի համար կարմիր գիծը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն է։
«Միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել փոխզիջումների։ Եվ ամենահայտնին Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ էր կոնկրետ փոխզիջման։ Բայց Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնագիրը, քանի որ Ադրբեջանը չէր ուզում ու չի ուզում ընդունել Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը»,– հայտարարել է նա։

ՀՀ վարչապետը նաև մեկնաբանել է, թե ինչ սկզբունքների վրա է հիմնված հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար զինադադարի համաձայնագիրը։ Դրանք, նրա խոսքով, հանրահայտ սկզբունքներ են` ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի չկիրառում, ուժի կիրառման սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել