Խմոր
150 գ սառը կարագը կտրատել, վրան մաղել մոտ 250 գ ալյուր, 100 գ շաքարավազ, մի պտղունց աղ և դանակով կամ մատներով վերածել զանգվածը փշուրների: Ավելացնել 1 ձու և խմոր հունցել, անհրաժեշտության դեպքում քիչ ալյուր ավելացնել: Խմորը թողնել սառնարանում 1-2 ժամ:
Միջուկ
250 գ ընկույզը մանր կտրատել, կաթսայի մեջ լցնել 100 գ շաքարավազ և դնել կրակին, փայտե գդալով խառնել, շաքարավազը կսկսի հալչել, հենց ողջ շաքարավազը հալչի ու մի փոքր շագանակագույն դառնա, ավելացնել ընկույզը, լավ խառնել, որ պատվի կարամելով, ավելացնել 2 ճ. գդալ մեղր, 100 մլ 10% յուղայնությամբ սերուցք, եռացնել՝ անընդհատ խառնելով (2-3 րոպե), վերցնել կրակից: Խմորը բաժանել 2 մասի, մի մասը գրտնակել, տեղավորել ջեռոցի կլոր ամանի մեջ, խմորին տալ ամանի տեսքը, պատառաքաղով մի քանի տեղից ծակծկել, մեջը լցնել գոլ միջուկը, ծածկել խմորի մյուս մասով, ծայրերը ամրացնել, վրան դեղնուց քսել և թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում 30-40 րոպե կամ մինչև կարմրելը: Ավելի է համեղանում հաջորդ օրը: Բարի ախորժակ :)

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել