Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ է ընթանում, որում ներգրավված են սպառազինությունների բոլոր տեսակները։

Ղարաբաղում թեժ մարտեր են ընթանում, երկու կողմն էլ շատ զոհեր ունեն։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զուգահեռ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Շատ փորձագետներ են ասում, որ սա 21-րդ դարում իր  մասշտաբներով աննախադեպ պատերազմ է, քանի որ ներգրավված են բոլոր տեսակի սպառազինությունները` տանկեր, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հրետանի, հրթիռային համակարգեր և այլն: Եվ շատ զինվորականներ ու զորքեր են ներգրավված ռազմական գործողությունների մեջ»,-ասել է ՀՀ վարչապետը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել