Yerkir.am-ը գրում է.
«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը թույլ է տալիս Երևան քաղաքի ավագանուն վերահսկել քաղաքապետի որոշումները, սակայն նախորդ ավագանու կողմից օրենքը խախտվել է և ինքնագլուխ որոշումներ ընդունելու բոլոր լիազորությունները վերապահվել են քաղաքապետին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինք խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա դեռևս 2008 թվականին գծատերեի քաղաքապետարանին ներկայացրած տվյալներում նշվում է, որ տրանսպորտը սպասարկող ընկերությունները աշխատում են վնասով:
«Այդ դեպքում ինչպես հասկանալ վնասով աշխատող ընկերության 2012 թվականին մրցույթին դիմելը, հաղթելը և քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքելը»,-ասաց նա:
Հարցին հնարավոր է արդյոք 100 դրամով տրանսպորտի բարձր սպասարկում ապահովել, բանախոսը պատասխանեց, որ հնարավոր է, եթե պետությունն իր ֆինանսական միջոցները խելամտորեն տնօրինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ