Գծատերերը գերշահույթ են փորձում ստանալ. Ստյոպա Սաֆարյան


14:54 , 30 հուլիս, 2013

Գծատերերը գերշահույթ են փորձում ստանալ. Ստյոպա ՍաֆարյանYerkir.am-ը գրում է.

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը  թույլ է տալիս Երևան քաղաքի ավագանուն վերահսկել քաղաքապետի որոշումները, սակայն նախորդ ավագանու կողմից օրենքը խախտվել է և ինքնագլուխ որոշումներ ընդունելու բոլոր լիազորությունները վերապահվել են քաղաքապետին: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Բարև Երևան»  դաշինք խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա դեռևս 2008 թվականին գծատերեի քաղաքապետարանին ներկայացրած տվյալներում նշվում է, որ տրանսպորտը սպասարկող  ընկերությունները աշխատում են վնասով:

«Այդ դեպքում ինչպես հասկանալ վնասով աշխատող ընկերության 2012 թվականին մրցույթին դիմելը, հաղթելը և քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքելը»,-ասաց նա:

Հարցին հնարավոր է արդյոք 100 դրամով տրանսպորտի բարձր սպասարկում ապահովել, բանախոսը պատասխանեց, որ հնարավոր է, եթե պետությունն իր  ֆինանսական միջոցները խելամտորեն տնօրինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ