1in.am-ը գրում է.
Թուրքիայում զինված ուժերի 8 սերժանտներ ազատվել են ծառայությունից անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով:
Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Շահինը:
Ընդ որում՝ նա նշել է, որ սերժանտների գործերն արդեն հանձնվել են դատարան: Տվյալ գործով կատարվում է հետաքննություն:
Անչափահասի նկատմամբ բռնության փաստը բացահայտվել էր մի քանի ամիս առաջ: Ավելի վաղ Թուրքիայի Բինգել նահանգի 16-ամյա բնակչուհին դիմել էր ոստիկանություն ու հայտարարություն տվել զինվորականների կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առնչությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_turkey_202782.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել