Armeniasputnik.am-ը գրում է.

Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ «Տաշիրը» շարունակելու է օգնություն ցուցաբերել հայ ժողովրդին։

Սամվել Կարապետյանի ղեկավարած «Տաշիր» բարեգործական հիմնադրամը լրացուցիչ 3 մլն ԱՄՆ դոլար Է հատկացրել մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է ապահովել Հայաստանի և Արցախի կայուն զարգացումը:

«Մենք համակողմանի աջակցություն ենք ցուցաբերել, ցուցաբերում ենք և շարունակելու ենք ցուցաբերել հայ ժողովրդին, հատկապես նման բարդ ժամանակներում։ Հավատում եմ, որ ի վերջո մենք կկարողանանք հայկական հողում ապահովել բոլոր պայմանները բարգավաճման և խաղաղության համար»,– ասել է Սամվել Կարապետյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել