Այս պատերազմին ես էլ իմ բաժինն եմ դնում։ Խոսքը անձամբ իմ ծառայության մասին չէ, որը շատ փոքր է։ Խոսքը գնում է իմ ընտանիքի անդամների, իմ համակուրսեցիների ու աշակերտների մասին, ովքեր պատերազմի թեժ կետերով են անցնում։ Նրանցից ոմանք հերոսացել են արդեն կենդանի թե հավերժացած, բայց հերոս են։ Ես ձեզանով եմ ապրում, եղբայրներ ու քույրեր։ Այսօր էլ ճանապարհեցի նրանցից մեկին, ով չափազանց թանկ է ինձ համար, ով մեծ նվիրումի և հմտության կրող է, ով զինվորականի ճանապարհը իմ օրինակով է ընտրել։ Հպարտ եմ քեզանով, իմ կրտսեր եղբայր, հաղթանակած դառնաս տուն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arcrun/posts/3427098880659029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել