Երբ թշնամին տարածում է մեր զոհված տղերքի դիերի վիդեոներ ու լուսանկարներ, իր նպատակը ակնհայտ է՝ մեր հանրությանը բարոյալքել, ընկճել, կամքը պարալիզացնել։

Սա այսպես կոչված «պատերազմական ժամանակի քարոզչություն է», կիրառվում է անհիշելի ժամանակներից։

Այս ամենը շատ լավ հասկանալով ու գիտակցելով՝ վստահեցնում եմ, որ քանի դեռ ես եմ համակարգում Razm.Info աշխատանքը, ու քանի դեռ պատերազմը չի ավարտվել, մեր ֆեյսբուքյան էջում կամ լրահոսում նման վիդեո կամ տեսանյութ երբեք չի հայտնվի։

Հ.Գ. Թուրք ահաբեկիչների տեսանյութից նաև պարզ է, որ մեր տղերքը բոլորը մինչև վերջ կռվել են, ոչ մեկը դիրքը չի թողել, չի փախել։ Աստված հոգիները լուսավորի մեր հերոսների։ Հավերժ փա՜ռք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել