168.am-ը գրում է․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և շուտափույթ համաձայնության հասնել հրադադարի ռեժիմի պահպանման կոնկրետ պարամետրերի վերաբերյալ: Գուտերեշը նաեւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնառությունը առարկայական բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գլխավոր քարտուղարը կոչ է անում նաև միջազգային հանրությանը աջակցել հրադադարի մասին համաձայնագրին և շարունակել կողմերին կոչ անել իրենց տարաձայնությունները կարգավորել խաղաղ միջոցներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել