168.am-ը գրում է.

Շվեյցարիայի հայ համայնքն իր աջակցություն է հայտնում Արցախին և Հայաստանին։ Շվեյցարահայերը բողոքի ցույցեր են անցկացրել և դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։

«Հայերն այսօր»-ը զրուցել է Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ։ Նա պատմել է, որ բողոքի ակցիաների շնորհիվ միջազգային մամուլը սկսեց անդրադառնալ Արցախում կատարվող իրադարձություններին։

Հայ համայնքը կապեր է հաստատել Շվեյցարիայի քաղաքական վերնախավի հետ և ուշադրություն հրավիրել Արցախում ստեղծված իրավիճակի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել