168.am-ը գրում է.
Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հույս է հայտնել, որ ավելի քան 10 ժամ տևած քննարկումների արդյունքում կրակի դադարեցման համաձայնություն ձեռք բերելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների: Այս մասին Լիտվայի ԱԳ նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«14 օր տևած ծանր մարտեր, արդյունքում զգալի կորուստներ, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր, տուժածներ: 10 ժամ տևած բանակցություններ: Հույս ունեմ, որ հրադադարը կպահպանվի և Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների՝ բարի կամքի ոգով և ԵԱՀԿ հովանու ներքո»,- նշել է Լինկևիչուսը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2020/10/10/1384630.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել