Միջանկյալ նկատառում:
Երբ գրում եք/ենք՝ Թուրքիային չթողեցին բանակցությունների մեջ, դուրս մղեցին և այլն, մի քիչ եկեք զուսպ լինենք այս հարցում:
Իմ կարճ խելքով:
Առաջինը՝ այսպես թե այնպես Թուրքիային ոչ ոք չէր պատրաստվում դարձնել Ղարաբաղյան բանակցությունների ֆորմալ կողմ: Հա, հայտարարություններ էին անում: Դա սովորական բլեֆ էր: Էդ նույն ոճով իրենք «Խանքենդին» էլ էին էսօր-էգուց գրավում: Հիմա էլ, իբր մեծ լավություն էլի, բա Թուրքիային «չթողին»: Յանի պիտի ինչ-որ մեկն իրոք Թուրքիային մտցնե՞ր, ասենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեջ կամ որևէ պաշտոնական նոր ֆորմատի մեջ Թուրքիան ֆորմալ կերպով ընդգրկված լիներ:
Էս կետով ինչ-որ հերթական «բարոյական» կամ վիրտուալ հաջողություն են ուզում ստեղծել, կարծես մեզ համար: Չեղած վտանգը հաղթահարվեց...
Երկրորդ՝ Թուրքիան արդեն մտել է տարածաշրջան, իր ազդեցությունն այստեղ ընդլայնել է: Ու Թուրքիային դուրս մղելը ո՛չ հռչակագիրներով է լինելու, ո՛չ թղթերով, ո՛չ էլ «համախագահների» կոչերով: Այդքան հեշտ դուրս չի գա:
Ու փաստացի ազդեցություն բանակցություններում ինքը ձեռք է բերել: Որովհետև մանսակցել է կռվին: Ու այսպես ասած կռվով էլ իր իրավունքը նվաճել է, ոչ թե թղթով:
Միակ բանը, որ իրական է, հռչակագրային չէ, այն է, որ հայկական պետության, բանակի և ժողովրդի հերոսական, գրեթե խելահեղ դիմադրության շնորհիվ, Թուրքիան չի հասել իր նպատակների առավելագույնի: Սա է միակ «անբարոյական» հաղթանակը, որին հասել ենք հենց մենք:
Բայց վիրտուալ, «նվեր» հաղթանակներ Թուրքիայի հանդեպ պետք չէ տոնել:
Մենք ենք եղել փաստացի միակ ուժը, որ 10 օրից ավել դիմադրել ու ետ ենք մղել Թուրքիային, որքան կարողացել ենք: